Պաշտպանված տարածքների գործակալության փրկարար հրշեջներն ու անտառապահները գտել են Աբասթումանում կորած երիտասարդներին: Այս տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ անդադար հրշեջ-փրկարարական գործողության արդյունքում զբոսաշրջային խումբը գտնվել է անվնաս:

Նույն տեղեկությունների համաձայն՝ այժմ նրանց տեղափոխում են անվտանգ վայր: Նրանցից ոչ մեկի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

«ՆԳՆ հանրային անվտանգության վարչության «112» կենտրոն տեղեկատվություն է ընդունվել Աբասթումանի շրջանում զբոսաշրջային խմբի անհետացման մասին: Նախաձեռնողի խոսքով՝ մի քանի օր առաջ 7 երիտասարդից բաղկացած խումբը գնացել էր Աբասթումանի անտառապարկ, սակայն նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել, և անհրաժեշտ է դարձել փրկարարների օգնությունը:

Զբոսաշրջային խմբի գտնվելու վայրը հաստատելու համար Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակիցները և Պաշտպանված տարածքների գործակալության անտառապահները Աբասթումանիի անտառում սկսել էին որոնողական և փրկարարական աշխատանքներ: Գործողության շրջանակներում փրկարարները զննել են աստղադիտարանի տարածքը, Նասաբաջվարիի լեռները, ջրատարը և Զեքարի լեռնանցքը: Շարունակական հրշեջ-փրկարարական գործողության արդյունքում զբոսաշրջային խումբը գտնվել է անվնաս: Ներկայումս նրանց տեղափոխում են անվտանգ վայր: Նրանցից ոչ մեկի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավվել է շուրջ 50 հրշեջ-փրկարար՝ համապատասխան տեխնիկայով: Այս գործընթացին ներգրավված էին նաև Պահպանվող տարածքների գործակալության անտառապահների խումբը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները», – ասված է հաղորդագրության մեջ: