Հայաստանում երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջացել է 95 քաղաքացի, գրանցվել է մահվան ևս 4 դեպք:
Հունիսի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 հազար 180 դեպք, որոնցից 214 հազար 363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 102 հազար 551 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 է: