Թբիլիսիում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր արձանագրվել է COVID-19 վարակի ավելի քան 147 հազար դեպք, ինչը Վրաստանում ընդհանուր դեպքերի 47%-ից ավելին է: Տեղեկատվությունը ներկայացված է Առողջապահության նախարարության նոր պորտալում, որը ստեղծվել է հատուկ՝ հիվանդության տարածման հետ կապված իրավիճակի մասին քաղաքացիներին իրազեկելու համար:
Թբիլիսիին վարակակիրների թվաքանակով հաջորդում է Իմերեթիի շրջանը՝ ավելի քան 48,7 հազար դեպքով, ապա Աջարիան՝ ավելի քան 44,8 հազար դեպքով: Վարակման դեպքերից ամենաքիչը գրանցվել են Ռաճա-Լեչխումիում և Վրաստանի ամենասակավաթիվ բնակչությամբ շրջանում՝ Քվեմո-Սվանեթիում՝ 1,9 հազար:
Այս կամ այն շրջանում դեպքերի քանակի վերաբերյալ տվյալների հետ մեկտեղ, նոր կայքում կարելի է տեղեկություններ ստանալ ազատ հիվանդատեղերի, շնչառական սարքերի առկայության և կովիդ հյուրանոցներում ազատ տեղերի մասին: Այսպես, օրինակ, ներկայումս շուրջ 6 հազար հիվանդատեղերից 2,4 հազար տեղ հասանելի է վրացական կլինիկաներում կորոնավիրուսով հիվանդների համար, ևս 2,3 հազար տեղ՝ հյուրանոցներում:
datacov.moh.gov.ge պորտալի տվյալները թարմացվելու են ամեն օր:
Նշենք, որ վերջերս Վրաստանի առողջապահության նախարարությունը գործարկել է մեկ այլ պրոֆիլային կայք` ProVax պլատֆորմը, որը ընդգրկում է COVID-19-ի դեմ պատվաստման ազգային արշավի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: