Գիտնականների խումբը Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) գլխավորությամբ արձանագրել է քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակի իջեցում՝ գլոբալ տաքացման արագացված տեմպի պատճառով: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:
Մասնագետները գնահատել են 393 լճերի վիճակը, որոնց մեծ մասը գտնվում է բարեխառն գոտիններում: Աշխատությունում հաշվի է առնվել 1941-ից 2017 թվականների տվյալները:
Ինչպես պարզվել է, լճերը թթվածինը կորցնում են 2,75-9,3 անգամ ավելի արագ, քան Համաշխարհային օվկիանոսը, ինչը բացասաբար է ազդում նրանց էկոհամակարգերի վիճակի վրա: Այսպիսով, 1980 թվականից սկսած, ուսումնասիրված ջրամբարներում թթվածնի պարունակությունը նվազել է մակերեսում 5,5%-ով, իսկ ընդհատակում` 18,6%-ով:
Փոփոխությունների պատճառը տասը տարիների ընթացքում քաղցրահամ ջրի ջերմաստիճանի 0,38°C-ով բարձրացումն էր, այսպես են կարծում մասնագետները: Գլոբալ տաքացման այս ազդեցությունները նպաստում են կապտականաչ ջրիմուռների բազմացմանը, որոնց թունանյութերը վտանգավոր են քաղցրահամ ջրերում ապրող այլ կենդանի օրգանիզմների համար:
Թթվածնի մակարդակի նվազումը պայմաններ է ստեղծում անաէրոբ բակտերիաների բազմացման համար: Նրանց արտանետած մեթանը մեծացնում է ջերմոցային գազերի արտանետումները, ինչը միայն արագացնում է կլիմայի փոփոխության տեմպերը: Այսպիսով, տաքացումը կարող է հանգեցնել խմելու ջրի պաշարների սպառման և քաղցրահամ էկոհամակարգերի անհավասարակշռության: