Վրաստանի ՄԻՊ Նինո Լոմջարիան հայտարարում է, որ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Նինոծմինդայի մանկատան առթիվ մեկից ավելի հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ հաստատությունում ապրում է 56 երեխա, և այն գտնվում է եկեղեցու իրավասության ներքո: Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարողացել մոնիթորնգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը՝ չնայած պետության ստանձնած պարտավորություններին՝ կապված այս հաստատության լիցենզավորման հետ և ՄԱԿ–ի երեխաների կոմիտեի որոշմանը:
Նինո Լոմջարիան ասում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը գործին կհետևի մինչև վերջ և ոչ միայն կվերահսկի, այլ նաև կփորձի փակել նմանատիպ մեծ մանկատները: Բանն այն է, որ երեխաների իրավունքների ոլորտում միջազգային պրակտիկային համապատասխան, պետական խնամքի տակ գտնվող երեխաները պետք է դաստիարակվեն ընտանեկան տիպի տներում, այլ ոչ թե մեծ մանկատներում:
«Ես մտավախություն ունեմ, որ երբ մենք կարողանանք մուտք գործնել և ստուգատեսություն անցկացնել, ինչն անպայման կլինի, մեզ համար դժվար կլինի հաղորդակցվել երեխաների հետ, քանի որ ես չգիտեմ, թե ինչ են նրանք ասում այս երեխաներին և համոզված եմ, որ ոչ մի լավ բան նրանց չեն ասում:
Ես նաև շատ մեծ կասկածներ ունեմ, որ, ամենայն հավանականությամբ, այս կառույցի ղեկավարությունը թաքցնելու ինչ-որ բան ունի, քանի որ սա միակ հաստատությունն է, որտեղ մեզ թույլ չեն տալիս ստուգայց կատարել: Մեզ թույլատրում են այլ ուղղափառ և ոչ ուղղափառ հաստատություններ։ Սա միակ մանկատունն է, որտեղ մեզ նախ արգելեցին երեխաների հետ զրուցել, իսկ հետո դուռը կողպեցին», – ասել է Լոմջարիան: