Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք:
Նրա խոսքով, հիվանդն իրեն լավ է զգում:
«Ես հաստատում եմ, որ «հարավաֆրիկյան շտամի» մեկ դեպք է հաստատվել լաբորատորիայում: Շտամը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է:
Ինչպես գիտեք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանձնարարական է տվել որոշակիորեն խտրականություն չլինի, չհիշատակենք հարավաֆրիկյան, հնդկական և այլն: Եկեք օգտագործենք դրանց հապավումները», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: