Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են Թուրքիայի տարածքից ավելի քան 20,2 տոննա սառեցված հավի մսի ներկրումը Վրաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը:
Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային վերահսկողության աշխատակիցները՝ «Սարփի» մաքսակետում սահմանային հսկողության ընթացքում, խախտումներ են հայտնաբերել:
Բեռի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ ապրանքների փաթեթավորման պիտակի վրա նշված տեղեկությունները չեն համապատասխանել արտադրողի տվյալներին: Այդ պատճառով նշված բեռը չի կարողացել անցնել նույնականացման ստուգումը:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է արտահանող երկիր վերադարձման: