Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները Երևանում փակել են Հերացի փողոցը՝ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ են ի հայտ եկել։

Զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում տեղեկացրել է, որ 200 մարմին է ի հայտ եկել։

«Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,- ասել է նա։

Ղուկասյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տվյալով 400-427 մասունք կա, 200 դի։

Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ավելի քիչ մարմին, քան մուտքագրվել է դիահերձարան։

«Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ անալիզի ենթարկված չէ: Ամբողջական մարմին է, բայց ԴՆԹ արված չէ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասել է Ղուկասյանը:

Զոհվածների ծնողները և հարազատները պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կհաշվառի, թե որ դիահերձարանում քանի մարմին ու մասունք կա, որպեսիզ հստակ թիվ լինի։

PanArmenian.net