Վրաստանի արհեստակցական միության տվյալներով՝ 24 քաղաքացի, ովքեր Վրաստանից սեզոնային աշխատանքի են մեկնել Գերմանիա, գտնվում են աշխատանքային ծանր պայմաններում և վարձատրվում են շատ ցածր:

Ըստ Վրաստանի արհմիությունների, նրանք չեն ստանում նախօրոք խոստացված վարձատրությունը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ նրանց աշխատավարձը 3 եվրո է՝ խոստացված 9 եվրոյի փոխարեն: Բացի այդ, կյանքի անտանելի պայմանները, որում ապրում են Վրաստանի քաղաքացիները, էլ ավելի տագնապալի են: Արհմիությունը դիմում է Գերմանիայի դեսպանին` ուսումնասիրելու հարցը, ինչպես նաև Վրաստանի աշխատանքի և առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին` անհապաղ հետաքրքրվելու Վրաստանի քաղաքացիների իրավիճակով:

Վրաստանի աշխատանքի տեսչությունը նույնպես պետք է ծանոթանա ներկա իրավիճակին, քանի որ դա վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին»,- ասվում է արհմիությունների տարածած հայտարարության մեջ: