Դմանիսիում, որտեղ երեկ խանութներից մեկի մոտ միջադեպ էր տեղի ունեցել, այսօր կրկին լարված իրավիճակ է:
Տեղացիները տեղում անց էին կացնում բողոքի ցույց: Նրանք բողոքում էին երեկվա կատարվածի դեմ, որի ընթացքում երիտասարդների երկու խմբեր այսօր կրկին բախվել են միմյանց:
Դեպքի վայրում, ենթադրաբար, մի քանի մարդ է ձերբակալվել:
Դմանիսիում, խանութներից մեկի մոտ ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ: Ծեծի է ենթարկվել խանութի տերը, ով արդեն ստացել է բժշկական օգնություն և տանն է: Միջադեպի առթիվ ողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունում ընթանում էին հարցաքննություններ: Միջադեպը պատկերող տեսանյութը տարածել է տեղական հրապարակումներից մեկը: Առճակատումը ֆիքսել է խանութի մոտ մոնտաժված հսկիչ տեսախցիկը:
Բացի այդ, ինչպես հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար, Ալեքսանդրե Դարախվելիձեն, տեղի է ունենում միջադեպին մասնակից անձանց նույնականացումը: