Մայիսի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1576 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 584 մարդ, մահացել է 29 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 329 407, այստեղից ապաքինվել է 307 918 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 426:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 44 278 փորձարկում, այդ թվում 28 539-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 739-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.56% է, վերջին 14 օրվանը՝ 5.11%, վերջին 7 օրվանը՝ 4.05%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 85 286 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 013 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 60 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 258 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 729 անձ:
Մայիսի 14-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 1390 նոր դեպք, ապաքինվել է 1 070 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: