Գարունը բացվելուն պես հայկական թարմ լավաշի բույրը տարածվում է Ջավախքի գրեթե բոլոր գյուղերում, ավանդական լավաշ թխելու ձևը այստեղ պահպանում և փոխանցում են սերնդեսերունդ, սկեսուրից՝ հարս։
Իհարկե լավաշի բույրից զերծ չի մնում նաև Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղը։ Երբ մեր նկարահանող խումբը մտավ գյուղ միանգամից զգաց լավաշի հոտը, և հոտով էլ գտանք այն տունը, որտեղ հարս ու սկեսուր միասին լավաշ էին թխում։
Ռիտա Սերոբյանը կարծում է, որ լավաշ թխելու եղանակը պետք է իմանա յուրաքանչյուր հայ կին, որպեսզի թարմ լավաշով ապահովի ընտանիքին։ Նա լավաշ թխել սովորել է իր սկեսուրից, այնուհետև՝ այդ բարդ և պատասխանատու գործը սկեսրոջ հիվանադանալուց հետո ընկնում է իր ուսերին։ Հիմա ինքն է թխում, եթե մյուսները սպասում են գարնան գալուն, ապա նա ձմռանն էլ է թխում։
Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը:
Հարկ է նշել, որ Հայկական լավաշը հայտնվել է 2-րդ հորիզոնականում աշխարհում 50 լավագույն հացատեսակների մեջ:
Մասնագիտությամբ նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, ով կենդանացնելով հեքիաթային կերպարները ստեղծում է տիկնիկներ, գրում հեքիաթներ, շեշտադրելով մարդկային հարաբերություններն ու խնդիրները,…
Եվա Չիվչյանը երկար տարիներ է ինչ «թաքուն» ստեղծագործում է, բանաստեղծություններ հյուսում, իր մտքերը, երազանքները, ուրախությունն ու տխրությունը հանձնում սպիտակ թղթին, որոնք հիմա խնամքով պահում է,…
This project is funded by the U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.
National Endowment for Democracy supporting freedom around the world.