Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 20:00-ից հնարավոր կլինի գրանցվել միայն Sinopharm պատվաստանյութի երկրորդ դեղաչափի համար: Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ամրագրված են բոլոր օրերը, մինչև մայիսի 24-ը:
Sinopharm-ի առաջին դեղաչափի գրանցումը կդադարեցվի այսօր` ժամը 20:00-ին: Սակայն մինչև ժամը 20:00-ն այլևս հնարավոր չէ գրանցվել, քանի որ մինչև մայիսի 24-ը հանրապետության տարածքում ազատ տեղեր չկան: Երկրորդ դեղաչափը պետք է ամրագրվի առաջին դեղաչափից 21 օր անց:
Նշենք, որ մարդիկ տարբեր վայրերից գալիս են Ախալքալաք պատվաստվելու, և այն, որ բոլոր տեղերը ամրագրվել են, չի նշանակում, որ տեղի բնակչությունն էլ է ակտիվորեն գրանցվում պատվաստման համար:
Ինչ վերաբերում է AstraZeneca պատվաստանյութին, ապա Ախալքալաքում այս դեղորայքով պատվաստման համար գրանցվել է երկուսը: Այսօր ժամը 20:00-ից AstraZeneca-ով պատվատվելու համար կարող են գրանցվել 45-ից բարձր տարիքի քաղաքացիները նույնպես: Առաջին և երկրորդ պատվաստումների միջև դադարը կարող է լինել 28-ից 84 օր: