Մայիսի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 409 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 256 մարդ, մահացել է 27 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 325 665, այստեղից ապաքինվել է 304 935 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 363:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 275 փորձարկում, այդ թվում 27 699-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 576-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.5% է, վերջին 14 օրվանը՝ 5.82%, վերջին 7 օրվանը՝ 5.48%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 71 570 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 433 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 75 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 231 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 772 անձ:
Մայիսի 11-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք, ապաքինվել է 1 251 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: