Գումբուրդո գյուղում (վրաց. Կումուրդո) կան երկու ցեղասպանության կենդանի վկա` օդա, որտեղ սպանվել է 80 մարդ և գյուղի ամենատարեց բնակիչը` թուրքական ներխուժումների ականատեսի որդին:

Գումբուրդո գյուղի տարեց բնակիչները պնդում են, որ գյուղի անունը թուրքական արմատներ ունի, թուրքերենից Գումբուրդո կամ Գյում Բուրադա նշանակում է՝ «արևն այստեղ է»: Չնայած արևոտ անվանը պատմության մեջ Գումբուրդո գյուղը ունեցել է բազմաթիվ «ամպրոպային» օրեր:

«18-ին (1918թ.), թուրքերը կրկին այցելեցին մեզ, Կարծախով մտան մեր գյուղ: Բնակչությունը որոշեց փախչել Բակուրիանի անտառներ: Դրանից հետո, կարճ ժամանակ անց, թուրքերը հեռացան, բնակչությունը նույնպես վերադարձավ իրենց տները: Եվ պարզվեց, որ շատ տներում բնակություն են հաստատել Մոլիթցի թուրքերը: Տները թալանված էին և մարդիկ ստիպված եղան փախչել: Դրանից հետո նորից 1921 թ.-ին թուրքերը կրկին մտան Վրաստան, և նորից մտան Կարծախի կողմից: Թուրքերը մտադրված էին հասնել Բակուրիանի և ոչնչացնել բոլորին: Այստեղ կար մի մոլլա Հոկամից, ով եկավ բնակիչներից մեկի` Մոկոենց Մինասի մոտ (Մինաս Սահարյան) բարությունից ելնելով, քանի որ նա կրոնավոր էր, զգուշացրեց նրան` «Մինաս մերոնք գալիս են, ինչ-որ ունեք տներում` ոսկի, թանկարժեք իրեր, կթալանեն կտանեն, թաքցրեք: Եթե ողջ մնաք, պետք է չէ ինչ-որ բանով ապրեք»: Մինասը անիծեց մոլլային, նա էլ վիրավորվեց: Վիրավորվանքից գնաց թուրք փաշայի մոտ և պատմեց, որ որտեղ և ինչ կարող են թուրքերը գտնել: Թուրքերը մտան գյուղը, թալանեցին, տարան կանանց, աղջիկներին, անասուններին»,- պատմում է գյուղի ամենատարեց բնակիչը, 92-ամյա Ղազար Խանոյանը:

Ձորի եզրին, որտեղից երևում է Ջավախքի պատմական ադամանդներից մեկը` Վարձիան, գտնվում է Գումբուրդո գյուղի ամենամռայլ շինությունը` օդայով տունը, որտեղ թուրքերի Ջավախք ներխուժման ժամանակ գլխատել են ավելի քան 80 գյուղացիների:
oda1

Երբեմնի երկու օդաներից բաղկացած տանը կյանք կար, բայց ձայները աստիճանաբար լռեցին, տան վերջին տանտիրուհին մահացավ այս տան մեջ վերջերս, միայնության մեջ: Այժմ, այդ տան բակում միայն թափառող շներն են, իսկ բակը նույն խնամված տեսքն ունի, ինչպես վերջին տանտիրուհու կյանքի օրերին, խնամքով զարդարված կճուճներով, իսկ մոտակայքում գտնվում են քարե ջրաղացները, որոնցով հնում, ձեռքով աղում էին հատիկավորները:
oda7

Տան ներսում ծանր զգացողություն է, որտեղից ուզում ես անմիջապես փախչել: Հենց փայտե դռան վրա կախված է խոյի գանգը, որի վրա սարդն իր սարդոստայնն է հյուսել: Ցածր և ծխից սևացած յուրատեսակ առաստաղ, մի քիչ ավելի ներսում է փոշով ծածկված թոնիրը, որտեղ մի ժամանակ հաց էին թխում, տարածելով նոր թխված հայկական լավաշի և մատնաքաշի քաղցր հոտը:

oda3

oda2

Ղազարի պապի մայրը իր սեփական աչքերով տեսել է թուրքերի ներխուժումը: Ինքը Ղազար Խանոյանը հիշում է բոլոր մանրամասները մոր պատմածներից:

«Իմ մայրը Մանան հիշում էր, երբ ասկյարները (ռազմիկ, զինվորների խումբ, արաբերենում) մտել են գյուղ, երբ նա հաց էր թխում, նրանց հետ կային 3-4 փաշա: Փաշաների գլխավորը` Ալաի Գումանդար փաշան մեզ հետ էր ապրում: Փաշաներից մեկը բարեխիղճ էր, նա կիսով չափ ուռում էր (Ախալքալաքում այսպես են անվանում հույներին): Իսկ երրորդը ապրում էր Սարոյի տանը, այստեղ՝ մոտակայքում: 4-րդը չեմ կարող հիշել, որտեղ էր ապրում: Երբ թուրքերը սկսում են խուզարկել գյուղը, կային ներսից «փտած» մարդիկ, բռնում էին նրանցից մեկին և հարցնում, թե ով է ձեր գյուղում հարուստ, ովքեր ունեն ավելի շատ ոսկի: Բոլորի մասին մանրամասնորեն իմանալուց հետո ավերում ու կողոպտում էին նրանց, ում մասին, որ լսել էին», – պատմում է Ղազար պապը:

oda9

Գյուղացիների կարծիքով այդ տունը և օդան անիծված են, քանի որ այստեղ խոշտանգվել ու սպանվել են Գումբուրդոի ավելի քան 80 բնակիչ:

«Մարլեն Խանոյանը վերջին խորհրդականն էր, փաշաներից մեկը տվել էր նրան կարմիր գոտի, որ ասկյարները նրան ձեռք չտային, նա պատմում է, որ այդ տուն էին բերում տղամարդկանց, տան ներսում փորված էր փոս: Մարդկանց կապում էին ամրակներով, ինչպես անասուններին: Դահիճները երկուսն էին, նրանցից մեկը Հոկամից էր: Մարդկանց մերկացնում էին, կախում էին գլխիվայր, ոտքերը վերևում, գլուխը` ներքևում: Ծեծում այնպես, որ մարդիկ ուռչում էին ու ծածկվում կապտուկներով և մաշկը անջատվում էր, նախ հարվածում էին ձեռքերին է, ապա ոտքերի տակ, ապա կտրում էին, գլուխը մի կողմ շպրտելով, իսկ մարմինը նետում փոսի մեջ: Եվ այսպես հերթով, մեկը մյուսի հետևից», – պատմում է Խազար Խանոյանը:

Ինչպես պատմում են տանտերերի հարազատները, երբ սպանում էին համագյուղացիներին թուրքերը չեն խնայել և գլխատել են նույնիսկ պառկած, հիվանդ ծերունուն, տանտիրոջը, ով պառկած է եղել թոնրի մոտ, քանի որ նա գամված էր անկողնուն:
oda8

«Նրան սպանեցին իր խոսքերի պատճառով՝ «Անաստվածներ, ինչ եք անում», – պատմում է հարազատներից մեկը: «Տխուր» տունը, որում հանգել է կրակը, պահում և նաև մի լեգենդ, ասում են, որ երբ թուրքերը մտել են գյուղ, պատի կողքին` հողի տակ գյուղացիները թաղել են հին և նախշազարդ Աստվածաշունչը: Տեղը հայտնի է, սակայն գյուղացիները ձեռք չեն տալիս:

Քրիստինե Մարաբյան