Կայացան Ախալքալաքի 2 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների տենդեր-մրցույթները, ևս մեկ մանկապարտեզ սպասում է էլեկտրոնային աճուրդին: Աճուրդի արդյունքում աշխատանքների իրականացնման գները համեմատ աշխատանքի նախնական գնահատականի հետ նվազել են` 35-46%-ով:
Ախալքալաք քաղաքի բոլոր 3 մանկապարտեզները այս տարի կշարունակեն իրենց վերանորոգման աշխատանքները: Աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից:
Ավարտելու համար վերանորոգման աշխատանքները №1 մանկապարտեզի համար հատկացվել է 60 000 լարի, №2 մանկապարտեզի համար` 79 400 լարի, № 3 մանկապարտեզի համար` 97 900 լարի:
Արդեն հայտնի են այն ընկերությունները, որոնք շահել են երկու մանկապարտեզների շինարարական աշխատանքների տենդերը:
№2 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլի տենդեր-մրցույթը պետգնումների կայքում` tenders.procurement.gov.ge հայտարարվել էր 22.03.2016 թ: Հայտերը ընդունվում էր մինչ` 12.04.2016 թ.: Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմում էր` 79 400 լարի: Աճուրդին մասնակցել են 15 ընկերություններ Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Աճուրդը հաղթեց Ախալքալաքի ՍՊԸ «Ինտերի» ընկերությունը, նվազեցնելով գումարը մինչ` 41 800 լարի: Նախնական գումարը կրճատվել է 37 600 լարիով, ինչը կազմում է նախնական գումարի մոտ 46%-ը: Ապրիլի 14-ն արդեն ստորագրվել էր պայմանագիրը: Տենդեր-մրցույթի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեն 50 օրվա ընթացքում:
№3 մանկապարտեզում շինարարական աշխատանքների վերջնական ավարտի համար շրջանը հատկացրել է 97 900 լարի: Մրցույթը հայտարարվել է 2016 թվականի մարտի 22-ին: Առաջարկությունների ընդունման ժամկետը լրացել է 2016 թվականի ապրիլի 12-ին: Աճուրդին ներկա էին 11 ընկերություններ: Աճուրդի երեք փուլից հետո հաղթեց ՍՊԸ «VEM»-ը 57 000 լարի գումարի տեսքով, սակայն հետո ընկերությունը որակազրկվել էր տեխնիկական փաստաթղթերի պատճառով:
Նման դեպքերում տենդերը անցնում է նախորդ ընկերությանը իր առաջարկած գնով: Տենդերը անցավ ՍՊԸ «Аgvan Кosian» ընկերությանը, որը առաջարկում էր իրականացնել աշխատանքը` 58 000 լարիով: Սակայն, այս ընկերությունը նույնպես որակազրկվել է ապրիլի 21-ին տեխնիկական փաստաթղթերի պատճառով:
Պետք է նշել, որ երկու ընկերություններն էլ Ախալքալաքից էին: Արդյունքում մեխանիկորեն տենդերի հաղթող դարձավ ՍՊԸ «Ինտերի» ընկերությունը, որը հաղթել էր նաև №2 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների տենդերը: Տվյալ ընկերությունը նույնպես տեղական է: Մի քանի օրվա ընթացքում ընկերությունը պետք է ներկայացնի իր տեխնիկական փաստաթղթերը:
«Ինտերի» ընկերությունը առաջարկում է իրականացնել աշխատանքները 62 000 լարիով: Աշխատանքների նախնական գնի համեմատ գումարը նվազել է 35 900 լարիով, ինչը կազմում է մոտ 35%:
Էլեկտրոնային աճուրդի նպատակներից մեկը գների նվազեցումն է և առողջ մրցակցությունը, բայց ինչպես կանրադառնա աշխատանքի որակին խիստ նվազումը, պարզ կդառնա երկու ամսից, երբ աշխատանքները կավարտվեն:
№1 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների շարունակման համար բյուջեն հատկացրել է 60 000 լարի: Սակայն դեռ այդ աշխատանքների համար տենդեր չի հայտարարվել:
Շուշան Շիրինյան