Մոսկվայում Դենիս Մացուևի նախաձեռնությամբ անցկացվում է Պատանի դաշնակահարների միջազգային մրցույթը` «Grand Piano Competition»-ը, որին մասնակցում է ախալքալաքցի երիտասարդ դաշնակահար Անահիտ Ստելմաշովան: Մրցույթին հետևողները քվեարկելու են իրենց նախընտրած դաշնակահարի օգտին, որի արդյունքում ընտրվելու է մեկ մասնակից, որն էլ կարժանանա «Հանդիսատեսի համակրանք» կոչմանը:

Կարող եք աջակցել Անահիտ Ստելմաշովային, որպեսզի նա դառնա «Հանդիսատեսի համակրաnք» անվանակարգի հաղթողը՝ քվեարկելով հետևյալ հղումով: Քվեարկությունն անցկացվում է համացանցում և այն բաց է մինչև վաղը:

Երկու փուլերի արդյունքների հիման վրա ժյուրին կներկայացնի հինգ դափնեկիրներին, ովքեր կստանան 5-ական հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև, իսկ եզրափակիչ համերգին կորոշվի Yamaha C3X ռոյալի Գրան-Պրիի հաղթողը: Կանոնակարգի համաձայն՝ «Grand Piano»-ի մրցանակային տեղերը չեն շնորհվում. Տաս դիպլոմավորները ստանում են յուրաքանչյուրը 1 հազար դոլար դրամական մրցանակ: Նաեւ դափնեկիրների ուսուցիչները ստանում են յուրաքանչյուրը 1 հազար դոլար:

Մոսկվայում 7 երկրներից ելույթ են ունենում 15 դաշնակահարներ: Առաջին փուլում նրանք ներկայանում են մենահամերգային ծրագրով, իսկ երկրորդ փուլում՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգով (II փուլ):