Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրիլի վերջին օրերից պետք է սկսվեր կարտոֆիլի ցանքը, սակայն ազոտի դեֆիցիտի պատճառով գյուղացիներից շատերը դեռ չեն սկսել։

Գյուղացիները բողոքում են, որ ցանքը չեն կարողանում սկսել, տեղական արտադրության ազոտ չկա, իսկ ներկրածը շատ թանկ է, և հնարավորություն չունեն գնելու։

«Ախալքալաքում չկա ազոտ, վաղը գնալու եմ Թբիլիսի, ասում են մի տեղ կա տեղական ազոտից բայց թանկ է, մոտավոր 47-ից 50 լարի, եթե կարողացա գտնել կգնեմ։ Ներկրածը նունպես թանկացել է 80-81 լարի է, հնարավորեւթյուն չունեմ ներկրածը գնելու։ Առանց ազոտի ցանելն էլ հավասար է չցանելուն, ստիպված չպետք է ցանեմ», — ասում է Վասիլ Ավագյանը։

Ազոտի դեֆիցիտի պատճառն այն է, որ Ռուսթավիում «Ազոտի» ձեռնարկության մինչև 2000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, նրանք պահանջում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացում: Արդեն մի քանի օր է, արտադրությունը դադարեցված է, գործարանի մուտքը արգելափակված:

«Ազոտի գործարանը փակ է, գործարանի մոտ բեռնատարները հերթի մեջ են, իմ բեռնատարը նունպես այնտեղ է, չեմ կարող ասել, երբ կբացվի։ Այս պահի դրությամբ գյուղացիների համար միակ ելքը ներկրած ազոտն է, բայց գները տեղականից մոտ 3 անգամ թանկ է», – ասում է Մախարե Մացուկատովը:

Ըստ գործարանի աշխատակիցների՝ բանակցությունների արդյունքից է կախված, Ռուսթավի ազոտի գործարանը կվերսկսի աշխատանքը, թե՝ ոչ: