Այսօր՝ մայիսի 1-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում նշեցին Պարի միջազգային օրը: Հայկական եւ վրացական պարերով ելույթ ունեցավ կենտրոնի «Հայք» պարարային խմբակը:

180197695_2585282065098913_8976488641002798621_n

«Պարը հոգեվիճակ է, այն թե տխրության, թե ուրախության եւ թե ոգեշնչման արտացոլանք է։ Կենտրոնում երեխաներին սովորեցնում ենք հայկական եւ վրացական ազգային պարեր: Մեր նպատակն է երեխաներին ուսանել ազգային պարարվեստը»,- ասաց ԱԵԿ-ի «Հայք» պարարային խմբակի պատասխանատու Ռիտա Կարապետյանը։

180355735_479219339824121_1755091452591922135_n

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեվոսյանը կարևորում է, որպեսզի գալիք սերունդը իմանա պարի պատմությունը։

«Մեր նպատակն է, մեկ անգամ եւս մեր սաներին հիշեցնել ինչ է պարը, մշակույթում ինչ մեծ դեր ունի այն։ Նրանք պարտավոր են սովորել իրենց իսկ սովորած պարերի պատմությունը, իմանան որ պարն առանց պատմության չի լինի, շարժումն առանց իմաստ չի լինի. Այն հոգեկերտվածք է որը արտահայտվում է շարժումների միջոցով»,- նշեց Կարինե Թադեվոսյանը։

181081523_4423703354320694_410862645861071935_n

Պարի Միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները, առիթ դառնալ մեծարման այս արվեստի ձեւերը, նրա կարողությունը հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային եւ էթնիկ սահմանները, հնարավորություն է միավորել մարդկանց, հանուն խաղաղության եւ բարեկամության, որը թույլ է տալիս նրանց խոսել նույն լեզվով՜ պարի լեզվով։

180055933_476652903650729_7850433167649979900_n

1982-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ եւ խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»: