Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 147 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 129 թեստ, այստեղից 6667-ը՝ հակագենի արագ թեստով և 13 462-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 5,7%, վերջին 14 օրը –4,87%, վերջին 7 օրը –5,13%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 311 457 դեպք: Ապաքինվել է ևս 4130 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 291 457:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 130 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 96 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 919»,- նշված է տեղեկության մեջ: