Նախընտրական շրջանում մեծ քաղաքականության, 2016 թվականի Խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո իրադարձությունների հնարավոր զարգացման, և բազմաթիվ այլ թեմաների մասին jnews.ge-ն զրուցեց Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ` Կոտե Կանդելակիի հետ:
– Ինչպես կարող է ազդել Խորհրդարանի ապագային «Վրացական երազանք» կոալիցիայի մասնատումը, ինչպիսին կարող է լինել տարբեր քաղաքական ուժերի դասավորվածությունը:
– Եթե 3-4 կուսակցություններ անցնեն արգելքապատնեշի 5%-ը, եթե ոչ ոք չհավաքի մեծամասնության 50 + 1 ձայնը, այդ դեպքում Խորհրդարանի ներսում կստեղծեն կոալիցիա: Կա այդպիսի կարծիք, որ դա կլինի ավելի լավ կոալիցիոն կառավարություն: Նրանք Խորհրդարան կմտնեն ոչ թե ինչպես հիմա է, այլ առանձին և հետո կնայենք, ով ում հետ կլինի և կոալիցիայի կարիք կլինի, թե ոչ: Դա լավ հնարավորություն կլինի կուսակցությունների զարգացման համար: Պատրաստ է արդյոք մեր ընտրողը դրան, դա արդեն այլ հարց է: Կարող է այնպես ստացվել, որ նորից երկու կուսակցություններ անցնեն:
– Բայց չէ, որ նախկին կոալիցիայի կարևոր խաղացողները հիմա կպայքարեն իրենց տեղերի համար առանձին:
– Բոլորը հիմա 100%-ով կանխատեսում են, որ 5% արգելքապատնեշը կանցնեն` “Վրացական երազանքը” և “Ազգային շարժումը”: Իսկ մնացածները ունեն հնարավորություն: Կանխատեսելը շատ բարդ է: Եթե լինի բազմակուսակցական Խորհրդարան, կմտնեն 5-6 կուսակցություններ: Կա նաև մեծամասնականների ռեսուրսը, այդ ռեսուրսը տալիս է կուսակցությունը, որը գրավում է առաջին տեղը, հավաքում մոտ 35%-ը: Այո, դա չի հերիքում մեծամասնության համար, բայց այդ մեծամասնական կորպուսը, այն արդեն իշխող կուսակցության ռեսուրսն է: Իշխող կուսակցությունը հիմա մեկ քայլ առաջ է: Մեծամասնականների առանձնահատկությունը այնպիսին է, որ միշտ հաղթում են իշխող կուսակցությունների ղեկավարները, եթե այնքան էլ լարված չէ իրավիճակը: Հիմա այս ընտրություններին, կարծում եմ չեն լինի այդպիսի հակադիր բևեռներ, ինչպես 2012 թվականին: Այստեղ կլինեն տարբեր ուղղության, տարբեր գաղափարախոսության, տարբեր կուսակցություններ որոնց մոտ աշխատում է ընդհանուր ընտրազանգված: Կկիսեն արդյոք նրանք իրար մեջ: Օրինակ Ալասանիան և հանրապետականները, եթե լինեն առանձին, այլ ոչ թե ընդհանուր, այդ դեպքում նրանց մոտ փաստորեն կա ընդհանուր ընտրազանգված և նրանք պետք է մրցակցեն իրար միջև: Ազգային շարժումը ունի իր հստակ ընտրազանգվածը, այն մոտ 15% է, ովքեր հստակորեն քվեարկում են նրանց օգտին և Բուրջանաձեն նույնպես:
– Ինչքանով է կոալիցիայի մասնատումը կապված այնտեղից հանրապետականների դուրս գալով:
– Դա դրանից չէ, ես այդպես եմ կարծում, հստակ չգիտեմ, թե երբ որոշեցին հանրապետականները դուրս գալ, «Օցնեբան» ասում է, որ կիսվում ենք ոչ թե այն պատճառով, որ դուրս ենք անում նրանց, այլ պարզապես մենք ուզում են ցույց տալ մեր ուժերը առանձին-առանձին: Կոալիցիայի մասնատումը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հանրապետականները հեռացան, արդեն պահպանողականները, ազգային ֆորումը, բոլոր արդյունաբերողները ասացին, որ եթե հանրապետականները հեռացան, ինչպես Ալասանիան դուրս եկավ, ուրեմն մենք նույնպես դուրս կգանք: Դա մի շղթայական ռեակցիա էր: Մենք չենք վիճում հանրապետականների հետ, այլ պարզապես առանձին-առանձին կմասնակցենք ընտրություններին, իսկ հետո ով մտնի Խորհրդարան, այնտեղ կստեղծենք կոալիցիա: Ինչպես անում են եվրոպական կուսակցությունները:
– Խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածության փոփոխությունները ինքանով են ազդելու քաղաքապետարանների քաղաքականության վրա, այստեղ երկու տարի դեռ կա մինչ տեղի ինքնակառավարման ընտրությունները:
– Ինչ վերաբերում է դրան, որոշ տեղերում կանրադառնա: Քաղաքապետարաններից մեծամասնությունում կան ընտրված կոալիցիաներ, տեղական խորհուրդներում, եթե այնտեղ քաղաքապետարանների կոալիցիան փլվի, այնտեղ ամեն ինչ կփլվի: Կանխատեսելը շատ դժվար է, քանի որ բոլոր քաղաքապետարաններից մեծամասնությունում, կուսակցությունները ունեն իրենց սեփական խմբակցություններն ու ուղղակի Վարչության նախագահին (Գամգեբելին) ուղղակիորեն ընտրված, և օրենքում գրված է, որ քաղաքային խորհուրդը միշտ կարող անվստահություն հայտնելով հեռացնել Վարչության նախագահին (Գամգեբելի) իր պաշտոնից:
– Արդյոք հնարավոր է տեղական ինքնակառավարման մարմիններում արտահերթ ընտրությունների սցենար:
– Չեմ կարծում, քանի որ մեկ տարի է մնացել մինչ ընտրությունները, մեկ տարվա ընթացքում Գամգեբելիի արտահերթ ընտրություններ չեն թույլատրվում: Հնարավոր է այսպիսի իրավիճակը տեղի ունենա, որ որոշ քաղաքապետարաններում մտցվի ուղիղ պետական կառավարություն:
Շուշան Շիրինյան