Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի կրկին միջոցներ է հատկացրել անօթեւան շներին բռնելու եւ ապաստարան տեղափոխելու համար: Դրա համար նախատեսված է 22 033 լարի:
Հինգերորդ տարին անընդմեջ Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից միջոցներ է հատկացնում անօթեւան շներին բռնելու համար: Այնուամենայնիվ, անօթեւան շների խնդիրը մունիցիպալիտետում դեռ հրատապ է: Արդիական է նաեւ շների կծելու հաճախացած դեպքերի խնդիրը: Անցյալ տարի պաշտոնապես գրանցվել է շների կծման 72, իսկ այս տարի՝ դեռ 22 դեպք:
Անօթեւան շների թեման Ախալքալաքի բնակիչների մշտական բողոքների պատճառն է, նրանք ասում են, որ պատասխանատու անձինք անբարեխղճորեն են մոտենում իրենց աշխատանքին, և, որ կենդանիներին բռնում ու նրանց տանելով մի քանի կիլոմետր հեռու բաց են թողնում:
Այս տարի տեղական բյուջեն կենդանիներին բռնելու (և ստերիլիզացման, կաստրացիայի, պատվաստումների, նույնականացման կամ, անհրաժեշտության դեպքում, էվթանազիայի համար) համար հատկացրել է 22 033 լարի: Տենդերն արդեն կայացել է, և այն նույն գումարով շահել է Օզուրգեթցի անհատ ձեռներեց Գելա Նացվլիշվիլին: Պայմանագրի համաձայն, անհատ ձեռնարկատերը մինչեւ տարեվերջ պետք է բռնի 146 շուն: Աշխատանքները պետք է իրականացվեն փուլ առ փուլ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
Պայմանագիրը պիտի ստորագրվի մոտ օրերս, և արդեն պարզ կդառնա, թե երբ տեղի կունենա շներին բռնելու առաջին փուլը: Գյուղերում շներին բռնող աշխատողներին, անօթևան շների հավաքման վայրեր կուղղորդեն գյուղի լիազորները, իսկ քաղաքում բնակիչների դիմումների համաձայն, Բնապահպանական վարչության Ախալքալաքի քաղաքապետարանի միջավայրի պաշտպանության ծառայության պետ Ռամազ Խուցիշվիլին:
Նախկին ձեռնարկատերերը, ովքեր զբաղվում էին շներին բռնելով և նրանց ապաստարան տեղափոխելով, նույնպես Օզուրգեթից էին: Անցյալ տարի այդ նպատակով հատկացված գումարը եղել է 16 881 լարի, աշխատանքն իրականացրել է ֆիզիկական անձ Լերի Չխարտիշվիլին: