Այսօր Ախալքալաքում ջահերով երթը տեղի է ունեցել առանց ջահերի ու ոչ մարդաշատ: Պատճառը կորոնավիրուսային համավարակն է:

Արդեն որերորդ տարին է ապրիլի 23-ի երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ է անցկացվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: Բնակիչները ջահերով, պաստառներով ու կարգախոսներով շարժվում են Ախալքալաքի բերդից դեպի հայկական եկեղեցի, մոմավառություն է կատարվում նաև Սուրբ Խաչ եկեղեցում: Սակայն, անցյալ տարի երկրում արտակարգ դրության պատճառով միջոցառումներ չանցկացվեցին: Այդ ժամանակ ջահերով երթի փոխարեն աշխարհի բազմաթիվ հայեր մոմերը վառեցին և դրեցին պատուհանագոգերին:
ert1

ert2

ert3

Այս տարի Զորի Զորյան երիտասարդական միությունը կազմակերպել էր երթ, որն անցկացվում էր սովորականից ավելի շուտ: Պարետային ժամի և կորոնավիրուսի տարածման պատճառով՝ ժամը 16:00-ին երթի մասնակիցները բերդի տարածքից, Հայաստանի և Վրաստանի դրոշներով և պաստառներով շարժվեցին դեպի եկեղեցու բակ:

Նրանց մեծ մասը դիմակներով էր: Երիտասարդները վանկարկում էին «ճանաչում» և «պահանջում», որ տեղական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
ert4

ert5

ert6

Սուրբ Խաչ եկեղեցու բակում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը ելույթ ունեցավ:

«Ասում են ժամանակը բուժում է, բայց ոչ այս դեպքում, քանի որ մեր արյամբ ամեն ինչ մեզ է փոխանցվել, և մենք, որպես հայ, որպես ազգ պետք է Աստծուց պահանջենք ու խնդրենք, որ այդպիսի վիշտ չուղարկի մեր ազգին: Փորձել են ոչ միայն ոչնչացնել մեզ, այլև՝ ոչնչացնել մեր հայրենիքը: Բայց փյունիկի պես մենք միշտ վերածնվում ենք և մենք կրկին պետք է թռչենք դեպի բարձունքներ: Մենք պետք է պահանջենք, որ մեր հայրենակիցների թափված արյան յուրաքանչյուր կաթիլ փոխհատուցվի», – ասաց Տեր Նարեկը:

ert7

Դրանից հետո Զորի Զորյան երիտասարդական միության երիտասարդները կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում երեխաները պատմեցին Ցեղասպանության մասին: