Վրաստանում համաճարակային իրավիճակի բոլոր ցուցանիշները վատթարանում են, և հնարավոր է, որ կառավարությունը կրկին որոշ սահմանափակումներ մտցնի: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Ըստ նրա, համաճարակային իրավիճակը լիարժեք վերլուծելու համար անհրաժեշտ է երկու շաբաթվա Covid վիճակագրությունը:

«Երկրում իրավիճակը, ցավոք, սրվում է: Մենք պետք է հաշվի առնենք դրականության մակարդակը և այլ ցուցանիշներ, սա ամենօրյա դեպքերի թիվն է և այլն: Կարևոր են մեկ և երկու շաբաթվա ցուցանիշները, ինչպես նաև վերարտադրողական ինդեքսը: Ցավոք, այս բոլոր տվյալները վատթարանում են:

Եթե դիմակներ կրելու տեմպը չբարձրանա, եթե նրանք կրկին հավաքվեն մեծ հացկերույթների, իհարկե իրավիճակը կվատթարանա, և պետությունը ստիպված կլինի լրացուցիչ սահմանափակումներ մտցնել», – հայտարարել է Իմնաձեն:

Համաճարակաբանները հաստատում են, որ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երրորդ ալիքը: Արդյունքում, հիվանդանոցային սեկտորի ծանրաբեռնվածությունը մեծանում է, ուստի Վրաստանի Առողջապահության նախարարությունը նախատեսում է լրացուցիչ դիվանդատեղեր մոբիլիզացնել կլինիկայում ՝կորոնավիրուսով հիվանդների համար: