Ապրիլի 22-ին Ախալքալաքում և գյուղերում շաբաթօրյակ կանցկացվի, որին կմասնակցեն քաղաքի տարբեր կազմակերպություններ։

Ամբողջ Վրաստանում ապրիլի 22-ին հայտարարված է շաբաթօրյակ, Ախալքալաքը նույնպես միանում է։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արմեն Բիչախչյանն ասաց. “Մենք ունենք կազմած ցանկ, թե որ կազմակերպությունները, որ ուղղություններով պետք է գնան եւ մաքրեն”։

Համընդհանուր շաբաթօրյակի մասին տեղեկացված են բոլոր գյուղերի գյուղապետերը, որոնք իրենց ջանքերով պետք է հավաքեն աղբը, լցնեն պարկերի մեջ, և հենց իրենք աղբը տեղափոխեն Նինոծմինդա տանող ճանապարհի մոտ գտնվող աղբավայր։

Ախալքալաք քաղաքի բնակիչները նույնպես պետք է իրենց փողոցները մաքրեն, և աղբը հավաքեն պարկերի մեջ, այնուհետեւ Սպասարկման կենտրոնի մեքենաները հավաքված աղբը կտեղափոխեն աղբավայր։