Օրինակելի ուսուցչի հետքերով JNEWS-ը ուղևորվեց Մաջադիա գյուղ՝ այցելելու Գրիգոր Վարդիկյանին:

91-ամյա Գրիգոր Վարդիկյանը Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի լեզվագիտագան ֆակուլտետում հայոց լեզու է դասախոսում։ Ապրում է կնոջ՝ ուսուցչուհի տիկին Ասյայի հետ: Նրանց համեստ, պարզ և միևնույն ժամանակ ինքնատիպ ու յուրօրինակ կահավորված տանը, անչափ հաճելի մթնոլորտ է տիրում։ Գրապահարան սենյակի մեծ մասն է զբաղեցնում: Հյուրընկալ հային վայել՝ բաց սեղանը, թերթերով լի գրասեղանը վկայում են այն մասին, որ ոտք ես դնում, կոկիկ, կիրթ ու առանձնահատուկ մարդու տուն։

majadia1

Վարդիկյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 10-ին, Ախալքալաքի մունիցիպալիտոտի Մաջադիա գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարան, վերջինս ավարտելուն պես աշխատանքի է գործադրվել հարազատ գյուղի դպրոցում։ Նրա երազանքն էր բարձրագույն կրթություն ստանալը, շուտով երազանքի հետքերով գնում է Երևան և ընդունվում Երևանի պետաական մանկավարժական իստիտուտի լեզվագիտական ֆակուլտետը։

majadia3

Jnews-ի հետ զրույցում պարոն Վարդիկյանը հիշում է իր և տիկին Ասյայի ճակատագրական հանդիպումը: Ճակատագրի բերումով քաղաքից գյուղ վերադառնալու ճանապարհին փրկում է տիկին Ասյային՝ ձորը գլորվելուց, դեպքից մի քանի տարի հետո տիկին Ասյան գնում է Գրիգոր Վարդիկյանի մոտ աշխատանքի ընդունվելու, չիմանալով, որ նա այն նույն տղան է, որը տարիներ առաջ փրկել էր իր կյանքը և չպատկերացնելուվ, որ հետագայում կդառնա իր կյանքի ուղեկիցը։

majadia5

Նա շուրջ 30 տարի աշխատել է հարազատ գյուղի դպրոցում, 15 տարի վարել է դպրոցի փոխտնօրենի, 8 տարի տնօրենի պաշտոնը։ Այդ ընթացքում իր մասնագիտության մեջ խորանալու բուռն ցանկությամբ լցված՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայցող Գրիգոր Վարդիկյանը՝ պաշտպանել է գիտական թեզ, որի վերաբերյալ նրա 4 հոդվածները տպագրվել են Երևանում լույս տեսնող տարբեր ամսագրերի համարներում։

majadia 7

Վարդիկյանին 1982 թվականից նշանակում են Ախալքալաքի կուսշրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, որից հետո նա ստանձնում է Ախալքալաքի «Փարոս» երկլեզու շրջանային թերթի խմբագրի պաշտոնը։ Նա «Փարոս» թերթին թղթակցել է շուրջ 32 տարի:

Նա ավելի քան 8 տարի դասախոսել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի խորհրդատվական կետում ու հենց այդ բուհի գիտխորհրդի որոշմամբ՝ 1998 թվականին արժանացել է դոցենտի գիտական կոչման։ Իսկ 2002 թվականին Վրաստանի «գիտելիք» ընկերությունը նրան շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում։ Բարձր և ըստ արժանավույն է գնահատվել Վարդիկյանի գործունեությունը, նա պարգևատրվել է բազում մեդալներով և շքանշաններով, այդ թվում՝ 2001 թվականին Վրաստանի նախագահի կողմից պարգևատրվել է պատվո շքանշանով։

Գրիգոր Վարդիկյանն ունի շնորհալի ընտանիք, նրա որդիները և թոռները ապրում են արտասահմանում, ունեն բարձրագույն կրթություն և աշխատում են տարբեր ոլորտներում։ Վարդիկյանը մեծ հպարտությամբ է խոսում նրանց մասին։

majadia4

Անվանի մանկավարժ-լրագրողն իր շուրջ 70-ամյա անձնվեր գործունեության ընթացքում՝ մասնագիտական փորձառությունն ու հարուստ գիտելիքները փոխանցել և փոխանցում է տասնյակ ու տասնյակ սաների: Ոչ միայն ուսուցչի արժեքավոր աշխատանքների, այլև մարդկային բարձր որակների շնորհիվ վայելում է շրջապատի, գործընկերների և ուսանողության սերն ու հարգանքը:

Վարդուհի Կուրղինյան