«Վրացական երազանքի» եւ ընդդիմության հանդիպումը տեղի կունենա Վրաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակում: Այս տեղեկատվությունը «ԻնտերպրեսՆյուզ»-ին հաստատել են ԵՄ ներկայացուցչությունից:

Հանդիպմանը մասնակցելու են Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Ապրիլի 17-ին ԱՄՆ դեսպանատունը և Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և մեկ անգամ ևս նշել կողմերի միջև փոխզիջման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» ստորագրել է ԵՄ և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը, որը ներկայացրել էր Վրաստանում Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը: Փաստաթղթում նշվում է, որ արձագանք կստանան այն հարցերը , որոնք ընկալվում են որպես քաղաքականացված արդարադատություն, կիրականացվի հավակնոտ ընտրական և դատական բարեփոխումներ, ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները կգլխավորեն հինգ հանձնաժողով: Նաև, «Վրացական երազանքը» պատրաստակամություն է հայտնում առաջիկա ինքնակառավարման ընտրություններում օգտագործել 40% աջակցության սկզբունքը: Եթե իշխող կուսակցությունը ինքնակառավարման մարմինների ընտրություններում չստանա 40%՝ կքննարկվեն արտահերթ ընտրությունների հետ կապված ընդդիմության պահանջները: