2016 թվականի ապրիլի 16-ին Նինոծմինդայի “Ռաֆայել Ջավախ” կրթամշակութային կենտրոնում անցկացվեց պոետ Գուրի Եթեր Ավետիսյանի “Կենաց տասներկու գավաթներ” գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է «Եղբայրներ Արմեն և Թաթուլ Ղարսլյաններ» գրական ֆոնդի միջոցներով: Այս հիմնադրամը գոյություն ունի արդեն երեք տարի և ամեն տարի հրատարակում է մի գիրք: Հիմնականում հրատարակվում են տեղական գրողների գրքերը:
Գուրի Եթեր Ավետիսյանը ծնվել է 1951 թվականին Մախարաձեի Շրոմ գյուղում: Գուրին 5 տարեկան հասակում, իր ընտանիքի հետ միասին, տեղափոխվում է Տուրցխ գյուղ և ողջ կյանքը ապրում այնտեղ:
Նա սկսել է ստեղծագործել վաղ տարիքում, իր սերն հայրենիքի և հարազատների նկատմամբ բանաստեղծը փոխանցել է բանաստեղծությունների միջոցով: 7 գրքերի հեղինակ է, գրել է՝ և արձակ, և պոեզիա: Յուրաքանչյուր գիրք ունի ժանրի յուրօրինակ մոտեցում: Բանաստեղծի պոեզիայի ավելի քան 10 ժողովածուներ սպասում են իրենց հրապարակմանը:
Գուրի Եթեր Ավետիսյանի գրքի շնորհանդեսին ներկա էին հյուրեր Գյումրիից, հասարակական գործիչներ, լրագրողներ և մտավորականներ Ախալքալաքից, «Վերնատուն» գրողների միության անդամներ, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի աշխատակիցներ և աշակերտներ:
Գուրի Եթեր Ավետիսյանը մահացել է 2015 թվականի հունվարի 2-ին, թաղված է իր հայրենի գյուղում:
«Կենաց տասներկու գավաթներ» գիրքը տպագրվել է Թբիլիսիում, 350 նմուշ տպաքանակով, գիրքը անվճար բաժանվում է Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի կրթամշակութային կենտրոններին, բանաստեղծներին և գրողներին:
Բորիս Ղարսլյան