Այսօր՝ ապրիլի 17-ին, Քութաիսիում՝ Արեւմտյան Վրաստանի բժշկական կենտրոնում Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեին:
69-ամյա Գայոզ Լոմսաձեն իրեն լավ է զգում: Նա և իր ընտանիքի անդամներն արդեն վերադառնում են տուն:
Լոմսաձեն ցանկանում էր գրանցվել Pfizer-ով պատվաստվելու համար, իսկ Ախալքալաքում այդ հնարավորությունը չկար, միակ ազատ տեղը Քութաիսիում էր, ուստի նա ընտրել էր այդ կլինիկան:
Լոմսաձեի խոսքով՝ ինքը սկզբում անհանգստանում էր, բայց այժմ հանգիստ է ու գոհ է իր որոշումից:
«Նրանք ինձանից 15 րոպե հարցուփորձ արեցին և լրացրեցին հարցաշար իմ հիվանդությունների և առողջական վիճակի վերաբերյալ: Պատվաստումից հետո ես 45 րոպե անցկացրեցի այդ պատվաստասենյակում: Հետո ինձ թույլ տվեցին վերադառնալ տուն», – Jnews- ի հետ զրույցում ասաց Գայոզ Լոմսաձեն:
Նրան ասել են, որ 95%-ով չի վարակվի կորոնավիրուսով, իսկ եթե հանկարծ վարակվի, ապա հեշտությամբ կանցկացնի հիվանդությունը:
Նշենք, որ Գայոզ Լոմսաձեն 2020-ի աշնանը կորոնավիրուսով վարակման ժամանակ նրա մոտ հիվանդության ընթացք բավականին բարդ է եղել, նա բուժում է ստացել կովիդ-կլինիկայում: