Մյասնիկյան 81 հասցեում գտնվող տնից ծուխ է բարձրանում: Տեղում աշխատում են երեք հրշեջ մեքենաներ: Տանը մարդ չի եղել: Տանտերերը Հայաստանում են: Հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Տանը բռնկված հրդեհը նկատել են հարեւանները, նրանք զանգահարել են Արտակարգ իրավիճակների ծառայություն: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Մոտ երկու ժամ առաջ տանից ծուխ է սկսել դուրս գալ: Հարեւանները կրակ չեն տեսել: Այնուամենայնիվ, տեղում երկու հրշեջ մեքենա էր աշխատում, ապա միացավ նաև երրորդը:

Ըստ հարեւանների, տանտերերը մի քանի տարի է, ինչ այստեղ չեն բնակվում: Տանը կա որոշակի տեխնիկա և էլեկտրոնիկա: