Երեկ՝ ապրիլի 13-ին, Մառնեուլի ադրբեջանական գյուղերից մեկում միայնակ ապրող Խաչիկ պապիկը մահացել է, չնայած «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ջանքերով նա արդեն մշտական խնամող ուներ և ստանում էր համապատասխան բուժօգնություն:

Արդեն երկու ամիս է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ներկայացուցիչները 80-ամյա Խաչատուր Մարտիրոսյանին, ով միայնակ ապրում էր Մառնեուլի արդբեջանական գյուղում, օգնություն էին ցուցաբերում: Հիմնադրամի միջոցներով Խաչիկ պապիկը տեղափոխվել էր հիվանդանոց և որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո տեղափոխվել էր Դամիա հայկական գյուղ, որտեղ նա ապրում էր հայկական ընտանիքում: Վերջինս ապահովված էր անհրաժեշտ դեղամիջոցներով և ուշադրությամբ:

Հիմնադրամից հայտնում են՝ Խաչիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 15-ին Մառնեուլի շրջանի հայկական Դամիա գյուղում: Թաղման ծախսերը հոգում է «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամը:

Խաչիկ պապիկին տեղափոխել են հիվանդանոց

Մառնեուլից միայնակ պապիկը մշտական խնամքի կարիք ունի