Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 203 327-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 510-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 753 դեպք կա, այլ պատճառով՝ 953։

Ապաքինվել է ևս 873 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 182 836 է։ Փաստացի բուժվողների թիվը 15 785 է։

Ընդհանուր առմամբ, 906 177 թեստ է արվել, մեկ օրում` 3 461: