Ապրիլի 7 –ն Ամենասուրբ Աստվածածնի ավետիսն է: Հայաստանում այս տոնը նշվում է նաև Մայրության և գեղեցկության օրվա հետ:

Ամենասուրբ Աստվածածնի ավետիսը, որը նշվում է ապրիլի 7-ին, Ուղղափառ օրացույցի 12 տաղավար տոներից է: Ավետիս նշանակում է «բերկրալի լուր» կամ «բարի լուր»: Մարիամ Աստվածածնին այդ օրը հայտնեցավ Գաբրիել Հրեշտակապետը և հայտնեց Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու և Փրկչի ծննդյան մասին:

Փրկչի ծննդից սկսած, Կույս Մարիամը տրվեց Արարչին: Մինչև 14 տարեկանն ապագա Աստվածածինն ապրել և դաստիարակվել է Երուսաղեմի տաճարում: Ամբողջ Տիեզերքի ամենասուրբ Կույսը, երբ եկավ նրա տաճարը լքելու ժամանակը, ամուսնացրեցին իր բարեպաշտությամբ հայտնի տարեց հյուսնի՝ Հովսեփի հետ, որը պետք է պաշտպաներ Նրա անմեղությունն ու մաքրությունը:

Հին քրիստոնյաները տոնն անվանում էին այլ կերպ. Հղիության ավետիս, Քրիստոսի մասին ավետում, Փրկության սկիզբ, Հրեշտակի ավետումը Մարիամին և միայն 7-րդ դարում այն կոչվեց Ամենասուրբ Աստվածածնի ավետիս, թե Արևելքում, և թե Արևմուտքում:

Ապրիլի 7-ին Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության օրը:

Հայաստանի բազմաթիվ բնակիչներ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն իրենց երկրում անվանում են կանանց միամսյակ:

Ջավախքում կանանց տոները սկսում են նշել մարտի 3-ից ապրիլի 7-ը: