Ըստ օդերևութաբանների, մարտի 26-27-ը Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ եղանակ, ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, ցածրադիր վայրերում և հարթավայրերում օդի ջերմաստիճանը կլինի +5, +10 աստիճան: Բարձրադիր շրջաններում կտեղա ձյուն, հնարավոր է բուք և մառախուղ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ մարտի 27-ին տեղ-տեղ կլինի ուժեղ քամի: Մարտի 28-ին սպասվում են տեղումներ միայն առանձին շրջաններում, ջերմաստիճանը կհասնի +8, +13 աստիճանի:

Մարտի 29-31-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի առավելապես անձրևոտ եղանակ՝ սպասվում է մինչև +12, +17 աստիճան տաքություն:

Մարտի 30-31-ը Արեւելյան Վրաստանում սպասվում է հիմնականում ամպամած եղանակ, տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կլինի +7, +12 աստիճան:

Թբիլիսիում մարտի 26-27-ը հնարավոր է կարճատև անձրև տեղա: Ուժեղ քամի կլինի մարտի 27-ին, իսկ մարտի 28-29՝ առանց տեղումների եղանակ, մարտի 30-31-ը սպասվում է անձրևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +10, +12 աստիճան: