Դիլիֆ գյուղը Նինոծմինդա քաղաքից 10 կմ արեւմուտք հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ 240-250 տնտեսություն կա։ Բնակիչների հիմնական ապրուստի միջոցն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Սակայն քիչ չեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները։

Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում խնդիրները միանման են: Գյուղմթերքից իրացման խնդիրներից մինչև արտագնա աշխատանքի հետ կապված դժվարություններ:

«Կարտոֆիլի իրացման խնդիր ունենք, վաճառել չենք կարող։ Գնորդ չի գալիս, Թբիլիսի էլ չենք կարող գնալ, պարետային ժամ են սահմանել, մինչև ժամը 21։00-ը չենք կարողանում հասնել Թբիլիսի։ Ճանապարհածախսը եթե հանենք մեզ բան չի մնում։ Իսկ տեղում մեծ կարտոֆիլին 30 թեթրի են տալիս։ Մենք 40 լարի տալիս պարարտանյութ ենք գնում, սերմնացուն՝ 3,60 լարիով, շահույթ չունենք», – ասում է Դիլիֆի բնակիչ Սեդրակ Մարկոսյանը։

joghovurd dilif

Գյուղացիները չեն կարողանում վաճառել անասուններն իրենց ուզած գնով:

«Մեր մոտ հիմնականում անասնապահությամբ ենք զբաղվում, սակայն գալիս են գնորդները հիմանականում տանում են որձերին, իրենց ցանկացած գնով, տեղացին էլ գումարի կարիք ունի, ուզած-չուզած պետք է համաձայնի նրանց առաջարկած գներին»,- ասում է Սեդրակ Մարկոսյանը։

dilifi amenatarec papike

Ինչպես ամբողջ Ջավախքում, այնպես էլ Դիլիֆում գյուղում անցած տարի չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել:

«Գյուղից գնում են արտագնա աշխատանքի, սակայն այս տարի կորոնավարակի պատճառով բոլորը գյուղում մնացին, հիմա արդեն սահմանները բացվեցին մարդիկ սկսել են քիչ-քիչ գնալ։ Խոպանը մեր համար ապագա չէ, մեզ պետք է, որ այստեղ ստեղծվի որևիցե մի բան», — հավելում է Սեդրակը։

gyugh dilif

Գայանե Ակոջյան