Ախալքալաքում բժշկական անձնակազմի պատվաստումը դեռ չի սկսվել: Տեղի բժիշկներին պատվաստվելու են տեղում՝ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, որը նույնպես համարվում է բազմապրոֆիլ:
Երբ կսկսվի պատվաստման գործընթացը, դեռ հարցականի տակ է: Ախալքալաքում սկզբում պատվաստման համար գրանցվել էին յոթ բժիշկներ, ինչպես պարզաբանեցին կլինիկայից, նրանցից երկուսը հրաժարվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու իրենց մտադրությունից:
Պատվաստվելու ցանկության վրա ամբողջ Վրաստանում ազդել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բուժքրոջ մահը: Մարտի 18-ին՝ անաֆիլակտիկ շոկի պատճառով պատվաստանյութը ներարկելուց հետո, 27-ամյա բուժքույրը ինտուբացիայի է ենթարկվել և չի կարողացել դուրս գալ այդ վիճակից:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի, AstraZeneca պատվաստանյութով «COVID-19»-ի դեմ պատվաստումը սկսելու համար պատվաստվելու կամք պիտի արտահայտի առնվազն 10 մարդ: Մինչ այժմ Ախալքալաքում պատվաստվել ցանկացողների թվաքանակը բավարար չէ: Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռ չկան մարդիկ, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Ախալցիխեում բուժքրոջ մահից հետո, ամբողջ Սամցխե-Ջավախքի շրջանում պատվաստումներ չեն իրականացվել՝ պատվաստվել ցանկացողների բացակայության պատճառով: