Ջրախողովակի վթարի հետևանքով, որը առաջացել է ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքների ժամանակ, Ախալքալաքի մի մասը մնացել է առանց ջրամատակարարման:

Այսօր, ապրիլի 5-ին 17:30–ից Ախալքալաքի բնակչության մեծամասնությունը մնացել է առանց խմելու ջրի:

Ինչպես մեզ բացատրեցին Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում, վթարը տեղի է ունեցել բարձրահարկ շենքերից մեկի բակում ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

Ջրախողովակի վնասվելու պատճառով Ախալքալաք քաղաքի մի մասը մնացել է առանց ջրամատակարարման:

Ըստ Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանի, տվյալ պահին կատարվում են ջրախողովակի վերականգնման աշխատանքները և մի քանի ժամից ջրամատակարարումը կվերականգնվի: