Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 158 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 218 դեպք, այստեղից ապաքինվել է 269 784 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 691:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 169 փորձարկում, այդ թվում 13 915-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 254-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.82% է, վերջին 14 օրվանը՝ 1.52%, վերջին 7 օրվանը՝ 1.49%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 235 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 423 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 168 անձ: