Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը, – մասին տեղեկացնում է ճանապարհային վարչությունը:
Այս պահին Լարսով երթեւեկությունը սահմանափակ է կցասայլերով եւ կիսակցորդներով մեքենաների համար: Մնացած մեքենաների համար ճանապարհի բոլոր հատվածներում երթևեկությունն ազատ է:
Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և ձնեպաշտպան թունելներով: Սահմանված կարգի պահպանմանը հետեւում է պարեկային ոստիկանությունը:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին:
2020 թվականի մարտից կորոնավիրուսի համաճարակի հետ կապված փակ են Վրաստանի ցամաքային սահմանները օտարերկրացիների համար, բաց են միայն բեռնափոխադրողների և հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: