Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով իրական նախադրյալներ կան Լեռնային Ղարաբաղում լայնամաշտաբ գործողությունների վերսկսման:
Արդեն 3 օր է ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված մարտեր են ընթանում: Կան իրական նախադրյալներ լայնածավալ գործողությունների վերսկսման:
– Ստեղծվել է բարդ իրավիճակ: Իրավիճակը լարված է, եթե լայնամաշտաբ գործողություններ սկսվի շատ լուրջ հետևանքներ կլինեն: Պատերազմի վերսկսման իրական նախադրյալներ կան, բայց սպասենք տեսնեք ինչ բնույթ կստանան: Հայկական կողմն արդեն ասել է, որ եթե այսպես շարունակվի իրենք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը և լուրջ զարգացումներ կլինեն:
Պարոն Մինասյան, պատերազմի վերսկսման դեպքում, ինչպիսին կլինի Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը:
– Վրաստանին շատ դժվար կլինի շարունակել այն քաղաքականությունը, որ պահպանում է մինչև այժմ, այսինքն շարունակել իրեն նետրալ պահել, որովհետև զարգացումները ավելի լուրջ կլինեն: Բոլոր կողմերը կուզենան, որ Վրաստանը ավելի շատ իրենց աջակցի, նաև ներքին ֆակտորները կարող են ներգրավել և Ռուսաստանը այս կամ այն ձևով կարող է իր դերը խաղալ: Ռուսաստանն այսօր փորձում է երկու կողմերի վրա էլ իր ազդեցությունը թողնել: Եվ, ուշ թե շուտ Ռուսաստանն ինչ-որ հստակ դիրքորոշում պետք է արտահայտի, տեսնեք ինչ ձևի կլինի:
Հաշվի առնելով, որ Վրաստանը մեծ կախում ունի Ադրբեջանից հնարավոր է, որ պատերազմի դեպքում չեզոքություն չկարողանա պահպանել և աջակցի Ադրբեջանին:
– Չեմ կարծում, որ Վրաստանը այդ քայլին կգնա: Ճիշտ է Վրաստանը մեծ կախում ունի Ադրբեջանից, բայց Ադրբեջանն էլ իր հերթին՝ Վրաստանից: Այսօր Ադրբեջանի էներգետիկ բոլոր նախագծերը Վրաստանի տարածքով են անցնում:
Ստեղծված իրավիճակը բարդ է նաև մեզ համար, ինչպիսին պետք է լինի Ջավախքի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող գործողություններին:
– Այսօր ավելի շատ կարևոր է Ջավախքի քաղաքական և բարոյական աջակցությունը: Խոսքը մասնակցության մասին չէ: Հուսանք զարգացումները այդքան լայն մաշտաբ չեն ունենա, որ Ջավախքի մասնակցությունն անպայման լինի: Էլի եմ ասում ավելի կարևոր բարոյական և քաղաքական աջակցությունն է:
Աղունիկ Այվազյան