Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Եղանակային բարդ պայմանների պատճառով, ավելի վաղ ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում էր կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը:

Կցորդով եւ կիսակցորդով, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթեւեկությունն իրականացվում է միակողմանի կարգով:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: