Նինոծմինդայում երեխաներին առանց համակարգիչների համակարգչից օգտվել են սովորեցնում և պատրաստել՝ առանց խոհանոցային պարագաների: Այս մասին ասվում է Պետական աուդիտի հաշվետվությունում:
Ինչպես պարզվել է ստուգումների ժամանակ՝ Նինոծմինդայի արտադպրոցական հաստատությունում, որը պատասխանատու է տարբեր ոլորտներում երեխաների հմտությունների զարգացման համար, համակարգչային և խոհարարական ուսուցման խմբակները գործում են առանց անհարժեշտ պատշաճ սարքավորումների:
Համաձայն աուդիտի ծառայության հաշվետվության՝ արտադպրոցական հաստատությունը 2018-2019 թվականներին քաղաքապետարանի բյուջեից 112 հազար լարի (շուրջ 35 հազար դոլար) է ստացել, տարբեր ուղղություններով 15 խմբակների աշխատանքը կազմակերպելու համար:
Աուդիտորական խումբը եղել է խմբակների գործնեության վայրում եւ եկել այն եզրակացության, որ արտադպրոցական հաստատությունն անհրաժեշտ նյութատեխնիկական բազա չունի: Ընդ որում, համապատասխան պաշտոնատար անձինք չեն կարողացել հիմնավորել արտադպրոցական հաստատության աշխատանքի արդյունավետությունն այդ ուղղությամբ ծախսված ֆինանսական ռեսուրսների մասով, ասված է աուդիտորական եզրակացության մեջ:
Աղբյուրը՝ newsgeorgia.ge