Պաշտոնը, Թումո Ուսուցանող մարզիչ Ախալքալաքի ՀՕՄ-ի երիտասարդական կենտրոնում:
Աշխատանք
Հայ Օգնության Միությունը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետի, ով պատրաստակամ է փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրեն կարիերան որպես ուսուցանող մարզիչ Ախալքալաքի Հայ Օգնության Միության երիտասարդական կենտրոնում:
Գործառույթներ
Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո
անդամների հետ՝ կատարելով հետևյալը.
. Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին,
. Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը,
. Ուղղորդել նրանց`վարժանքներն ավարտին հասցնելու համար,
. Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը.
. Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում,
. Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար,
. Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով,
. Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը,
. Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
. Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք,
. Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից (անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ,
. Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը,
. Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու,
. Ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները,
. Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն,
. Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում,
. Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):
Ուղարկեք նամակ եւ CV, arsjavakhkfund@ars1910.org
Վերջնաժամկետ, 26 մարտի, 2021: