«Picodi.com» կայքի վերլուծաբանները համեմատել են «iPhone 12 Pro»-ի (128 GB) գները մի քանի տասնյակ երկրների միջին աշխատավարձի հետ և հաշվարկել, թե որքան է հարկավոր այս կամ այն պետության բնակիչներին «տքնել» Apple-ի նորույթը գնելու համար:
Անկախ գնից, այս նորույթի տուփի մեջ գնորդներն ականջակալներ կամ լիցքավորիչ այլևս չեն գտնի:
Հաշվի առնելով Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում միջին աշխատավարձը՝ այս նոր ապրանքատեսակի համար գումարը հնարավոր չի լինի արագ աշխատել: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 1239,5 (հարկված աշխատավարձը՝ 1014,86 լարի): Ստացվում է, որ միջին վիճակագրական վրացին «iPhone 12 Pro»-ի համար գումար վաստակելու նպատակով պետք է աշխատի 91 օր (չսնվելու դեպքում): Ադրբեջանում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ 636,6 ₼ աշխատավարձը (հարկված) թույլ կտա Apple-ից գնել ամենավերջին արտադրանքը 92,3 օրվա ընթացքում: Հայաստանում ստիպված կլինեն էլ ավելի երկար աշխատել՝ 97,1 օր՝ 141,396,71 ֏ միջին «մաքուր» աշխատավարձի դեպքում: Ուզբեկստանում և Ղրղզստանում «iPhone 12 Pro»-ի արժեքն ավելի քան հարյուր աշխատանքային օր է (Ուզբեկստան՝ 123,9 օր, Ղրղզստան՝ 157,6 օր): Տաջիկստանի բնակիչները նոր iPhone-ի համար պիտի աշխատեն ավելի երկար, քան իրենց հարեւանները: Նրանց անհրաժեշտ կլինի 209,3 աշխատանքային օր:
Անցյալ տարվա «iPhone»-ի ցուցանիշի համեմատ, Անդրկովկասի երկրներում ցուցանիշները փոխվել են հետևյալ կերպ. Ադրբեջանում աշխատանքային օրերի քանակը նվազել է 8,3-ով, Հայաստանում նույնպես` նվազել է 3,9 օրով, իսկ Վրաստանում` օրերի թիվն աճել է 8,8-ով: Կենտրոնական Ասիայի երկրներում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել. Տաջիկստանում և Ղրղզստանում աշխատանքային օրերի թիվն աճել է, համապատասխանաբար՝ 5 և 36, իսկ Ուզբեկստանում նվազել է 1,8 օրով:
Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում եկամտի բարձր մակարդակը թույլ է տալիս նոր iPhone-ը ձեռք բերելու համար գումար վաստակել համապատասխանաբար՝ 4.4, 6.1 և 6.6 օրվա ընթացքում:
Մեթոդաբանություն
«iPhone»-ի ինդեքսը հաշվարկվել է` հիմնվելով «Apple»-ի տարածաշրջանային խանութներում կամ լիազորված վերավաճառողների «iPhone 12 Pro»-ի (128 GB) պաշտոնական գների վրա: Միջին աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը վերցվել է ազգային վիճակագրական գերատեսչությունների կամ համապատասխան նախարարությունների կայքերից և համընթաց է ուսումնասիրության հրապարակման պահին: Հարկված աշխատավարձը հաշվարկվել է օգտագործելով տեղական աշխատավարձերի հաշվիչները, որոնք համընթաց են միջին աշխատավարձի վիճակագրական ժամանակահատվածին: Մենք ամսական աշխատավարձը բաժանել ենք 21-ի` մեկ ամսվա աշխատանքային օրերի միջին քանակին: Այն երկրներում, որտեղ վիճակագրական գերատեսչություններն օգտվում են շաբաթական դրույքաչափերից, եկամուտը բաժանվել է 5-ի: