Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 748-ով՝ հասնելով 176 286-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 182-ով և հասել 165 441-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 285 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 761 945-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 239-ի, ևս 834 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 772 մարդ։