Հաագայի միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել նոր ընտրված դատավորների երդման արարողությունը: Վեց նոր ընտրված դատավորների հետ միասին երդում է տվել նաև Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:
Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Հաագայի դատարանի դատավորները պաշտոնապես իրենց պարտականությունների կատարումը կսկսեն ավելի ուշ:
«Գոչա Լորթքիփանիձեն առաջին վրացին է, ով ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավոր: Մեր երկիրը Հաագայում երբեք ներկայացուցիչ չի ունեցել: Ընտրություններն անց են կացվել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին: Գոչա Լորթքիփանիձեի օգտին քվեարկել է 76 պատվիրակ: Նա Հաագայի դատարանում դատավոր կլինի ինը տարի:
Գոչա Լորթքիփանիձեն կշարունակի աշխատել որպես Վրաստանի արդարադատության նախարար, մինչև նա պաշտոնապես կստանձնի իր լիազորությունները», – ասված է արդարադատության նախարարության հայտարարության մեջ: