Ախալքալաքի, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանի ռեստորաններն այսօրվանից սկսել են ընդունել այցելուներին: Ռեստորաններից շատերում գարնանային տոնի կապակցությամբ սեղաններն ամրագրված են:

Այսօր՝ մարտի 8-ին, Վրաստանում բոլոր ռեստորանները վերսկսել են իրենց աշխատանքը: Չնայած Ախալքալաքում զարգացած չէ ռեստորան գնալու մշակույթը, այնուամենայնիվ, մի քանի ամիս արգելքը գործելուց հետո, ախալքալաքցիներն առաջին օրնևեթ ամրագրել են սեղանները: Եվ քանի որ այցելուների թվաքանակի առումով սահմանափակումներ կան, ռեստորանները ստիպված են փակել կոնկրետ հյուրերի համար:

Jnews- ը հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքի բոլոր ռեստորաններն են բացվել և ինչպես են դրանք աշխատելու:

«Գրանդ Մուր» ռեստորանը վերաբացվել է այսօր և արդեն առավոտվանից հերթով ընդունում է այցելուների հոսքերին:

«Մենք բացվել ենք և կաշխատենք բոլոր հանձնարարականներին հետևելով: Արդեն ունենք այցելուներ», – ասացին ռեստորանում:

Առավոտից այցելուներ է ընդունում նաև «Էսպրեսսո» կամ «նախկին Էքսկլյուզիվ» ռեստորանը: Ռեստորանային սեղանները ամրագրված են ամբողջ օրվա կտրվածքով:

«Մենք առաքումով պատրաստում էինք պիցցա և խաչապուրի, բայց դա շատ քիչ էր, շրջանառությունը քիչ էր, և, իհարկե, մեծ ֆինանսական կորուստներ կան», – ասում է Արաքսի Պանկրատյանը:

«Եվրոսթար» ռեստորանը նույնպես նշում է մարտի 8-ը: Ռեստորանի տերերը հույս ունեն, որ այցելուներ կունենան, չնայած վստահ չեն, թե կլինի նախկինի պես:

«Մենք մեծ վնասներ կրեցինք, մեր հյուրանոցն ու ռեստորանը չէին աշխատում: Վճարում էինք պահակներին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի դիմաց», – ասաց Դավիթ Ադամյանը:

«Հովիկ» ռեստորանն իր աշխատանքը կսկսի վաղը: Ալեքսան Պապոյանի խոսքով, իրենք անցյալ տարվա նոյեմբերի 25-ից դադարել են աշխատել եւ մեծ վնասներ են կրել:

«Մենք չենք աշխատելու շաբաթ և կիրակի օրերին, իսկ աշխատանքային օրերին աշխատելու ենք մինչև 20: 00-ն, որպեսզի հասցնենք մինչև պարետային ժամը: Հեռավորությունը կպահպանենք: Մենք չենք անջատել ջեռուցումը, սառնարանները նույնպես, մենք վճարել ենք այս ամենի համար, բայց օբյեկտը չի աշխատել: Մենք սրահ չունենք: Ունենք առանձնասրահներ և այդտեղ տեղավորվում են 6-7 մարդ », – ասաց Ալեքսան Պապոյանը:

«Իշխան» ռեստորանը վերաբացվել է, բայց նրանք դեռ այցելուներ չեն ունեցել: Ռեստորանը սպասում է նոր հանձնարարականներին, ինչ վերաբերում է հներին, որոնք ուժի մեջ են 2020 թվականի հունիսից, դրանք, ըստ սեփականատիրոջ, ռեստորանում պահպանվում են, և նրանք սպասում են իրենց այցելուներին: