Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին սահմանափակումներ են գործում:
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Մասնավորապես, ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած տրանպոստային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
«Երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի»,- ասվում է Ճանապարհային վարչության տարածած տեղեկատվությունում: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: