Ախալքալաքի հիվանդանոցում վերսկսվել են պլանային վիրահատությունները, այդ թվում՝ աչքի:
Առողջության ընդհանուր ծրագրի շրջանակներում պլանային վիրահատությունների ֆինանսավորումը վերսկսվել է մարտի 1-ից: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել էին Առողջապահության նախարարությունից: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում վիրահատությունները կրկին կֆինանսավորվեն, այդ թվում՝ աչքի վիրահատությունները: Պլանային վիրահատությունները կկատարվեն Առողջապահության նախարարության կողմից հաստատվելուց հետո:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով, դադարեցվել էր Համընդհանուր առողջապահության պետական ծրագրի շրջանակներում պլանային վիրաբուժական ծառայությունների երաշխավորման թերթիկի տրամադրումը: Մինչ այդ, երեք տարվա ընթացքում, Ախալքալաքի հիվանդանոցում ամեն երկու ամիսը մեկ անցկացվում էին աչքի վիրահատություններ: Այդ նպատակով Թբիլիսիից հրավիրվում էին ակնաբույժներ: Ախալքալաքի հիվանդանոցում կատարվում էին այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են տարբեր տեսակի կատարակտները, գլաուկոման, խալազիոնը, պտերիգիումը եւ այլն: Երեք տարվա ընթացքում Ախալքալաքի հիվանդանոցում իրականացվել է մոտ 100 վիրահատություն:
Վիրահատությունները թոշակառուների համար անվճար են՝ 70%-ը վճարում է պետությունը, 30%-ը՝ մունիցիպալիտետը, իսկ մնացած քաղաքացիները վճարում են ընդհանուր արժեքի 30%-ը:
Նման նյութեր:
«Աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացումը ազատ և հավասար հասարակության կառուցման մաս է կազմում», – սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
02.04.2021 | Քաղաքականություն
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը կայուն է: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր նա հետազոտվել է, որի պատասխանները հայտնի կդառնան երեկոյան:
20.11.2020 | Հասարակություն
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի բնակիչ Կոլյա Մանասյանը երիկամային անբավարարություն ունի, նա արդեն երկու տարի է շաբաթական երկու անգամ գնում է Ախալցիխե հեմոդիալեզի: Բանն այն է,…
26.08.2020 | Հասարակություն
Ամռան գալու հետ մեկտեղ օձերի խայթոցները ավելի հաճախակի են դառնում Ջավախքում: Ախալքալաքի հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանը խորհուրդ է տալիս լինել զգույշ, պատրաստված և օձի խայթոցի…
19.08.2020 | Հասարակություն
Տևական ժամանակ է ինչ Ախալքալաքի շրջանում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ չէին կարողանում պետական ծրագրով, այսինքն՝ 1 լարի սիմվոլիկ գումարով դեղորայքը ստանալ: Ախալքալաքի հիվանդանոցը չէր կարողանում…
30.06.2020 | Հասարակություն
Ախալքալաքի շրջանում այն մարդիկ, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն և պետական ծրագրով դեղորայքը ստանում են սիմվոլիկ 1 լարիով կանգնած են խնդրի առջև։ Համաճարակի պատճառով արդեն երկու…
05.06.2020 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում խայթոցները գրեթե ամենօրյա երևույթ են դարձել: Սրա հետ մեկտեղ մարդկանց մոտ ուժեղանում են վախն ու խուճապը: Բայց համաճարակաբան Գայանե Իսպիրյանը խորհուրդ է տալիս…
23.05.2020 | Հասարակություն
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը հասել է 130-ի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից:
02.04.2020 | Հասարակություն