Վրաստանում Խորհրդարանական ընտրությունների համար, այն տարածքներում, որոնք խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնություններով, որոշվել է տեղական մեծամասնական ընտրատարածքների սահմանները:

Մարտի 28-ին, Վրաստանում ընտրատարածքների սահմանների սահմանման հետ կապված, ԿԸՀ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան ներկայացրել է կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցերով: Նախագիծը, որտեղ սահմանված են Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում և Բաթումիում 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների մեծամասնական շրջանների սահմանները:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի էթնիկ փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամները և Վրաստանի ԿԸՀ-ի էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատանքային խումբը մանրամասն ծանոթացել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությանը, հատուկ պատրաստված ԿԸՀ-ի կողմից: Մասնավորապես, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների համար, այն տարածքներում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները, որոշվել է տեղական մեծամասնական ընտրատարածքների սահմանները:

Օրենքով արդեն հաստատվել է 43 մեծամասնական ընտրատարածքների սահմանները, խորհրդարանական ընտրությունների համար: Իսկ Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումիում, Ռուսթավիում և օրենքով սահմանված այլ համապատասխան տեղական տարածքային միավորների, միանգամյա մեծամասնական ընտրատարածքները` խորհրդարանական ընտրությունների համար, ԿԸՀ-ը ստեղծում և սահմանում է դրանց սահմանները:

Ըստ օրենքի, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր իրավասությամբ պիտի ստեղծի մեծամասնական ընտրատարածքներ, սահմանի նրանց սահմանները և համարները, 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ:

Էդիտա Բադասյան